Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Ազերիները շարունակում են շահարկել այդ տիկնոջ «պատմությունը»

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Ազերիները շարունակում են շահարկել այդ տիկնոջ «պատմությունը»
06.07.2013 | 15:10

Այսօր կեօրին համաժողովի հյուրերը «Անի» հյուրանոցից մեկնել են օդանավակայան: Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փաստաբան տիկին Աուրելիա Գրիգորիուն դուրս չի եկել սենյակից և խմբի հետ չի մեկնել: Նրա համար հերթապահ մեքենա է թողնվել հյուրանոցի մոտ, որ երբ էլ ուզի դուրս գալ, ուղեկցեն օդանավակայան, որտեղ պատրաստ են եղել ցանկացած չվերթով ուղարկել:
Սակայն... Սակայն «Անի» հյուրանոց է եկել մի անձ, ով ներկայացել է որպես Հայաստանում Ռումինիայի դեսպանատան աշխատող, ասել, որ տիկին Աուրելիա Գրիգորիուն Ռումինիայի քաղաքացի է, և ես նրան պետք է ուղեկցեմ: Հյուրանոցի աշխատողներն ընդառաջել են նրան:
Ա’յս է իրողությունը:

Տեսանյութ

Աուրելիա Գրիգորիուի ելույթը ԱԺ-ում (տեսանյութը՝ «ArmnewsTV»-ի)
Դիտվել է՝ 8256

Մեկնաբանություններ